Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները բանակցում են միավորվելու շուրջ
«Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավար Դենիս Պուշիլին հայտարարել է, որ ցանկանոեւմ են Լուգանսկի մարզի հետ բանակցել միավորվելու շուրջ, ովքեր ևս ինքնավարություն են ձեռք բերել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Պարտավոր ենք ապրել միասին: Լուգանսկի ժողովրդական հանրապետության Ազգային խորհրդի հետ մենք արդեն բանակցում ենք և այժմ անհրաժեշտ է որոշել, թե ինչպես տեխնիկապես այդ հարցը լուծենք»,- հայտարարել է Պուշիլին:
Նշենք, որ երեկ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով Դոնեցկը և Լուգանսկը իրենց հռչակել են անկախ պետություններ: