Ռումինիայում վերստին հայտարարել են Մոլդովայի հետ միավորվելու անհրաժեշտության մասին
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հայտարարել է, որ Մոլդովայի հետ միավորման հարցն անհրաժեշտ է բարձրացնել հանրապետության եվրաինտեգրումից հետո: Այս մասին հայտնել է Romania TV-ը:
Վարչապետը մտադիր է օգոստոսի 27-ին մեկնել Մոլդովա և մասնակցել «Ունգեն-Յասսի» մոլդովա-ռումինական գազատարի բացման արարողակարգին: Նրա խոսքերով՝ Ռումինիան մի շարք կոնկրետ ժեստեր է արել Մոլդովայի հետ հարաբերություններում, որոնք արտացոլում են եվրաինտեգրման ճանապարհին Քիշնևին աջակցելու գծով հիմնարար պարտավորությունները:
Պոնտան հավելել է, որ առաջիկա ժամանակաշրջանում Ռումինիայի ռազմավարական նպատակը լինելու է ԵՄ-ին Մոլդովայի անդամակցելու գործընթացի արագացումը: Պոնտայի խոսքերով՝ ԵՄ-ին Մոլդովայի միանալուց հետո իրենք մարդկանց կամքի հիման վրա Պրուտ գետի երկու ափերին կիրականացնեն ազգային միասնության առաջադրանք, իսկ այժմ կարևոր է աջակցել Մոլդովային՝ ԵՄ-ին շուտափույթ ինտեգրվելու համար:
Ռումինաիայի նախագահ Տրայան Բեսեսկուն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ռումինիայի համար հերթական առաջնահերթ առաջադրանքը պետք է լինի Մոլդովայի Հանրապետության հետ միավորվելը: