1668 դիտում
08:03 16-10-2015
«ՀայԷկոնոմբանկը» բանակցություններ է վարում ղազախական «БТА» բանկի հետ միավորվելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «ՀայԷկոնոմբանկը» բանակցություններ է վարում ղազախական «БТА» բանկի հետ՝ վերջինիս իրեն միաձուլելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ հայկական բանկի պատվերով ղազախական բանկում ներկայումս իրավաբանական եւ տնտեսական աուդիտ է իրականացվում, որից հետո էլ գործարքի պայմանները կհստակեցվեն։ Սակայն գործարքի մոտավոր չափերն առայժմ մեզ չհաջողվեց պարզել։
Միայն կարող ենք արձանագրել, որ եթե այս գործարքը կայանա, ապա «ՀայԷկոնոմբանկը» կլինի առաջին հայկական բանկը, որը կսկսի գործունեություն ծավալել Հայաստանի սահմաններից դուրս։ Ինչպես հայտնի է՝ մինչ օրս օտարերկրյա բանկերն են Հայաստանում մասնաճյուղեր բացում կամ հայկական բանկերն իրենց միաձուլելով՝ իրենց ներկայությունն ապահովվում Հայաստանի բանկային ոլորտում։ Ի դեպ, ղազախական «БТА» բանկը պատկանում է Ղազախստանի նախարարներից մեկի որդուն»:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
13:51 29-04-2020
Telcell Wallet-ը և Հայէկոնոմբանկը ընդլայնում են համագործակցությունն էլեկտրոնային վճարումների ոլորտում
3316 դիտում
10:07 19-05-2021
Մուրադովը Ադրբեջանի և Հայաստանի հետ բանակցություններ է վարում․ «Ժողովուրդ»
2133 դիտում
21:55 20-01-2016
Լեհական «Լեգիան» հաստատել է, որ Օզբիլիզի համար բանակցություններ է վարում «Սպարտակի» հետ
Այս բաժնից
1654 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1285 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»