Իսպանիայի առաջնություն. Ռոնալդուն գերազանցեց Ռաուլի ռեկորդը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Լևանտեին»:
Մադրիդցիների կազմում գոլերից մեկը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն, որ թիմի կազմում իր գոլերի քանակով գերազանցեց լեգենդար Ռաուլին:
Պորտուգալացու հաշվին այժմ 324 գոլ է, իսկ Ռաուլի ցուցանիշը՝ 323 էր: Ընդ որում, ռեկորդ սահմանելու համար Ռոնալդուից պահանջվեց 310 հանդիպում, իսկ Ռաուլից՝ 741:
[b]Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր[/b]
«Ռեալ» - «Լևանտե»՝ 3:0
Մարսելո, 27, Ռոնալդու, 30, Խեսե, 82