211652_close_icon
views-count7318 դիտում article-date 20:34 05-11-2014

Հովիկ Աբրահամյանը` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու համար միջնորդների կարիք չունեն: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ քաղաքական երկու ուժերի ղեկավարները ինքնուրույն կարող են իրենց խնդիրները լուծել: Սակայն հստակ չասաց` երկու քաղաքական ուժերի միջեւ, այնուամենայնիվ, հանդիպում եղել է, թե` ոչ: Հովիկ Աբրահամյանը արձագանքեց նաեւ ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը ձախողելու է եւ հայտարարեց, որ վստահ է, որ իր կառավարությունը չի ձախողելու: «Կապացուցենք, որ ընդդիմադիրների կանխատեսումները սխալ են: Ամեն ինչ կանեմ, որ նրանց կանխատեսումները չիրականանան: Չնայած քաղաքականության մեջ կանխատեսումներով առաջնորդվելը սխալ է, բայց ամեն ինչ կանենք, որ նրանք հուսախաբ լինեն: Մեր բյուջեն լինելու է իրատեսական»,- վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ քաղաքական երկու ուժերի ղեկավարները ինքնուրույն կարող են իրենց խնդիրները լուծել:

Նմանատիպ նյութեր