Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարում նախապես հայտարարված հանրահավաքը
ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել փետրվարի 20-ին հայտարարված հանրահավաքը: Այս մասին ասվում է ԲՀԿ քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ: SHAMSHYAN.com-ը հայտարարությունը ներկայացնում է ստորեւ.
«Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար:
Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից եւ բախումներից` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:
Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ հասարակության շահերը պաշտպանելու համար»: