1231 դիտում
20:22 03-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է հանրապետությունում կառուցվող սպանդանոցների սեփականատերերի հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում կառուցվող հինգ սպանդանոցների սեփականատերերին` քննարկելու շինարարական աշխատանքների հետ կապված հարցերն ու դրանց լուծման ուղիները:
Սպանդանոցները կառուցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է նպաստել մսի և մսամթերքի ոլորտում գործող մասնավոր և պետական ձեռնարկությունների զարգացմանն ու սպառողին անվտանգ ու որակյալ մսով և մսամթերքով ապահովմանը: Սպանդանոցներում նախատեսվում է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիների կանոնակարգված մորթ:
Հանդիպման ժամանակ սպանդանոցների սեփականատերերը նախարարին համառոտ ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը:
«Մենք շատ ենք կարևորում ժամանակակից սարքավորումներով հագեցած այս հինգ նոր սպանդանոցների կառուցումը, քանի որ դրանք կնպաստեն մեր երկրում սննդի անվտանգության ապահովմանն ու, առհասարակ, անասնապահության զարգացման խթանմանը», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը հորդորել է սպանդանոցների սեփականատերերին տասնօրյա ժամկետում ավարտել շինարարական աշխատանքները, որպեսզի դրանք առաջիկայում հանձնվեն շահագործման:
Նմանատիպ նյութեր
1262 դիտում
15:35 17-09-2020
Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ
2848 դիտում
22:33 26-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր
1249 դիտում
19:33 26-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարների հետ
Այս բաժնից
898 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1057 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
751 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան