2836 դիտում
22:33 26-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի հետ` ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում նախարարը մասնավորապես նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ արդեն իսկ կառուցվել և շահագործման են հանձնվել թվով հինգ սպանդանոցներ, առաջիկայում նախատեսվում է հանրապետության սպանդանոցային ցանցը ևս երկուսով համալրել, ինչը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել ժամանակակից սարքավորումներով` սպառողներին ապահովելով անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով: Նախարարը նաև հավելել է, որ սպանդանոցների աշխատանքները պետք է հիմքեր ստեղծեն աստիճանաբար բակային մորթից հրաժարվելու և հետագայում նաև հարցին օրենսդրական կարգավորում տալու համար:
«Մենք մեծապես կարևորում ենք սպանդանոցների աշխատանքը, քանի որ անչափ մեծ է դրանց դերը մեր երկրում սննդի անվտանգության ապահովման և առհասարակ, անասնապահության զարգացման խթանման գործում, և մեր նպատակն է քննարկել ու լուծում տալ բոլոր խնդիրներին, որպեսզի շահագործման հանձնված սպանդանոցները սկսեն ամբողջ թափով աշխատել», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում սպանդանոցների սեփականատերերը նախարարին ներկայացրել են ընթացիկ իրավիճակն ու առկա խնդիրները: Ըստ այդմ` մի քանի սպանդանոցներ արդեն իսկ սկսել են մորթ իրականացնել, ունեն պայմանագրեր ներքին շուկայում, ինչպես նաև արտահանումներ են իրականացնում` մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս մասի մոտ կան իրացման խնդիրներ` կապված արտադրանքի մրցունակության հետ:
Հանդիպման քննարկման ընթացքում մասնակիցները կարևորել են հանրային սննդի օբյեկտներին մատարակարարվող միսը պարտադիր կարգով սպանդանոցային մորթի ենթարկելու հարցը:
Նախարարը հորդորել է սպանդանոցների սեփականատերերին քայլեր նախաձեռնել իրենց գործունեությունն ակտիվացնելու ուղղությամբ` ընդգծելով, որ պետությունը կարևորում է սննդի անվտանգության հարցը և պատրաստ է իր հնարավորություն սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը:
Նմանատիպ նյութեր
3182 դիտում
12:31 01-12-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են լոլիկի իրացմանն առնչվող հարցեր
2853 դիտում
21:24 13-12-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնաբուծության ոլորտին առնչվող հարցեր
2137 դիտում
22:12 25-12-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնարտադրությանն առնչվող հարցեր
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել