211652_close_icon
views-count999 դիտում article-date 20:43 03-11-2014

Դել Պիերոյի կարծիքով իտալական ֆուտբոլը դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից

Իտալական ֆուտբոլի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն ենթադրում է, որ իտալական ֆուտբոլը աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից, որում այն հայտնվեց 2006 թվականին պայմանավորված խաղերի վերաբերյալ սկանդալից հետո: «Ես տեսնում եմ, որ իտալական ֆուտբոլը ներկայումս փորձում է շտկել իրավիճակը և հասնել եվրոպական առաջատար առաջնությունների մակարդակին: Հասկանալի է, որ Իսպանիայի, Անգլիայի և Գերմանիայի առաջնությունները մեկ քայլ առաջ են Ա Սերիայից: Իտալիայում որոշ հարցերի շուրջ հակասություններ կան, սակայն Իտալիան աշխարհի լավագույն երկիրն է »,- նշել է Դել Պիերոն:

Նմանատիպ նյութեր