211652_close_icon
views-count3927 դիտում article-date 19:57 27-02-2020

Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի հետ

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն արդեն Հայաստանում չէ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը՝ նշելով նաև, որ նախկին ֆուտբոլիստի այցի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի. «Քանի որ ստացած զանգերի և հաղորդագրությունների քանակն ընդամենը մեկ ժամում գերազանցեց միջին վիճակագրական նորման, շտապում եմ տեղեկացնել, որ Ալեսանդրո Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի կամ հայկական ֆուտբոլի հետ: Նա արդեն Հայաստանում չէ»,- գրել է Կարապետյանը։ Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն իր instagram-ի story-ում կիսվել է տեսանյութով`բարի լույս մաղթելով Երևանին, հայտնում է Armsport.am-ը։

Նմանատիպ նյութեր