211652_close_icon
views-count1229 դիտում article-date 22:25 19-12-2014

Կլոպը «Բորուսիա»-ին դուրս կբերի ճգնաժամային իրավիճակից. Հիտցֆելդ

Դորտմունդի «Բորուսիա»-ի և «Բավարիա»-ի նախկին մարզիչ Օտմար Հիտցֆելդը վստահություն է հայտնել, որ դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին կհաջողվի թիմին դուրս բերել ճգնաժամային իրավիճակից : Բունդեսլիգայի 16 տուրից հետո «Բորուսիա»-ն 15 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղում: «Կլոպը դեռ երիտասարդ է, բայց նա կարող է «Բորուսիա»-ին դուրս բերել ճգնաժամային իրավիճակից: Ամենագլխավորը ֆուտբոլիստները հավատարիմ են Կլոպին: «Բորուսիա»-ն նախկինի պես կշարունակի մնալ «Բավարիա»-ի գլխավոր մրցակիցը »,- նշել է գերմանացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր