Անչելոտտին հարստացրեց ֆուտբոլը. Դել Բոսկե
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն գովասանքի խոսքեր է հղել իր գործընկեր, Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հասցեին: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների գլխավոր մարզիչը ենթադրում է, որ իտալացի մասնագետը իր պրոֆեսիոնալ գործունեությամբ մեծ օգուտ է բերում ֆուտբոլին:
« Անչելոտտին հարսցտացրեց ֆուտբոլը: Կառլոն կարողանում է ղեկավարել այնպիսի ակումբի, ինչպիսին «Ռեալ»-ն է: Իսկ դա բարդ խնդիր է: Նա սկսեց թիմը կառուցել քայլ առ քայլ, ընդ որում միանգամից չհավակնելով մեծ հաջողությունների»,- Դել Բոկսեի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները: