Միկոյանի արձանը, այնուամենայնիվ, կտեղադրեն. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանի ավագանին այս տարվա ապրիլի 30-ի նիստում որոշել էր մայրաքաղաքում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը: Որոշման մեջ նշված է, որ այս գաղափարի հիմքը «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգն է»:
Թերթը փորձել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից պարզել, թե ինչ եղավ Միկոյանի արձանի տեղադրման հարցը և ստացել է հետևյալ պատասխանը. «Ավագանու որոշումն ուժի մեջ է, արձանը պատրաստ է, բայց թե նախաձեռնողները երբ կտեղադրեն այն, հայտնի չէ: Քննարկումները շարունակվում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: