Շվեդիայում կտեղադրեն Իբրահիմովիչի արձանը
«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի պատվին Շվեդիայում արձան կտեղադրեն: Արձան տեղադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
2,7 մետր բարձրությամբ և 500 կգ կշռով բրոնզե կոթողը տեղադրվելու ֆուտբոլիստի հարազատ Մալմյո քաղաքում: Բացումը կայանալու է հոկտեմբերի 8-ին:
Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հոկան Շեստրանդտը նշել է, որ արձանը «հարգանքի տուրքը կլինի Շվեդիայի մեծագույն ֆուտբոլիստին և բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկին»: