Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու գաղափարը անհասկանալի և անբարոյական է. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Անաստաս Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու գաղափարը անհասկանալի և անբարոյական է համարում: Լեհաստանը կոմունիստական ռեժիմից խաղաղ ճանապարհով ազատագրելու 25-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսի ժամանակ մեր թղթակիցը պարոն Ռաչինսկին խնդրել է հայտնել իր դիրքորոշումը Միկոյանի արձանը մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցնելու, Երևանի ավագանու ապրիլի 30-ի որոշման մասին:
Հիշեցնենք, որ արխիվներից մեկում պահվում է Կատինում մի քանի հազար լեհ սպաներին գնդակահարելու մասին Անաստաս Միկոյանի ստորագրությամբ փաստաթուղթը: Լեհաստանի դեսպանն ի պատասխան ասել է. «Այդ փաստաթուղթը վերաբերում Է 22 հազար լեհերի գնդակահարությանը: Ինձ և ձեզ հայտնի է մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ասվում Է, որ Միկոյանը Մոսկվայի իշխանություններին խնդրում է ավելացնել գնդակահարության դատապարտված հայերի թիվը մի քանի հարյուր մարդով: Հետևաբար, իմ և հայերի վերաբերմունքը Միկոյանի նկատմամբ ակնհայտ է: Քնննարկում չի կարող լինել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: