211652_close_icon
views-count3490 դիտում article-date 16:42 07-05-2014

Բաց նամակ՝ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին Երևանի ավագանու որոշման դեմ

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին. Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակ​ցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հա​յաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված (!) ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը և այլն): Ա. Միկոյանը, ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական ողջ կազմի հետ միասին, պատասխանատու է մի​լիոնավոր կյանքեր տարած ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների մթնոլորտի ձևա​վորման և այդ բռնաճնշումներին իր մասնավոր մասնակցության համար: Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեար​կած ավագանու անդամները միգուցե տեղյակ չեն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու նրա դիրքորոշման ակնհայտորեն կեղծ հիմնավորմանը: Հիանալի իմանա​լով Ադրբեջանի իշխանությունն ընդունելու Ղարաբաղի բնակչության 7-րդ համագու​մարի որոշման շարժառիթները՝ Ա. Միկոյանը, շրջանցելով ութ համագումարների որոշումները, Ղարաբաղի հայ բնակչությունից բռնությամբ կորզված այդ միակ որո​շումը «կենտրոնին» ներկայացրել է որպես Ղարաբաղի հայ բնակչության կամքի ար​տահայտություն: Մնացած ամեն ինչից զատ սա քաղաքական կեղծիք է: Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեար​կած ավագանու անդամներն ըստ երևույթին չեն տեղեկացվել նաև ցեղասպանությու​նից փրկված հայության ճակատագրի նկատմամբ Ա. Միկոյանի անսիրտ, հակա​մարդկային և հակազգային դիրքորոշման, ինչպես նաև ցեղասպանության պատճառ​ների նրա գնահատականի մասին. Միկոյանը ցեղասպանությունը դիտարկել է որպես «հայկական իմպերիալիզմի» նկրտումներին արժանի պատասխան: Հույս ունենք, որ Ա. Միկոյանի պետական և քաղաքական գործունեության իրական պատկերին ծանոթ լինելու պարագայում Երևան քաղաքի ավագանին կողմ չէր քվեարկի ԽՍՀՄ բարձրագույն մակարդակի պետական գործիչ Անաստաս Միկո​յանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու որոշմանը, առավել ևս՝ հայոց Ցեղա​սպանության հարյուրամյակի նախօրեին: Եթե անգամ Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստած «մեծ հային» փառաբանելու նպա​տակ ունի, միևնույն է, XX դարի ամբողջատիրական կայսրության ձևավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործներից մեկին հանրությանը միայն որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի և նրանց սերունդների կրած տառապանքնե​րի անարգանք, հասարակական բարոյականության միտումնավոր խեղում: Կարծում ենք, որ Անաստաս Միկոյանի և իր նման քաղաքական գործիչների գործունեությունը գիտական ուսումնասիրության ու հասարակական քննարկումների առարկա պետք է լինի, և ոչ հերոսացման: Նման մարդկանց հերոսացումը խիստ նե​ղացնում է քննարկումների դաշտն ու հնարավորությունները՝ տարածելով «սրբա​գրված» և միակողմանի ներկայացվող կերպար: Հույս ունենք, որ Երևանի ավագանին բավարար պատասխանատվությամբ կվերաբերվի իր առաքելությանը և չեղյալ կճանաչի իր որոշումը: Ստորև նշված անունների ստորագրությունների հաստատումը տե՛ս համացանցային հետևյալ [url=https://www.facebook.com/groups/402824203170801/permalink/553650724754814/]հղմամբ[/url]. 1.​ Գայանե Շագոյան 2.​ Լևոն Աբրահամյան 3.​ Հարություն Մարության 4.​ Լուսինե Խառատյան 5.​ Աննա Պողոսյան 6.​ Աղասի Մարգարյան 7.​ Սուրեն Հոբոսյան 8.​ Գրետա Աբրահամյան 9.​ Հրանուշ Խառատյան 10.​ Հասմիկ Կնյազյան 11.​ Մարինե Պետրոսյան 12.​ Յուլիա Անտոնյան 13.​ Լիզա Ճաղարյան 14.​ Գայանե Ղազարյան 15.​ Ապրես Զոհրաբյան 16.​ Արմինե Գեղամյան 17.​ Արթուր Ավթանդիլյան 18.​ Գեմաֆին Գասպարյան 19.​ Հրանտ Տեր-Աբրահամյան 20.​ Անուշ Հարությունյան 21.​ Ռազմիկ Ամիրխանյան 22.​ Ավետիս Քեշիշյան 23.​ Շողեր Հակոբյան 24.​ Սարգիս Հովսեփյան 25.​ Սևան Ղազարյան 26.​ Նազարեթ Նազարեթյան 27.​ Անի Ասատրյան 28.​ Սոնա Այվազյան 29.​ Հայկակ Արշամյան 30.​ Մարիամ Խարազյան 31.​ Արամ Գասպարյան 32.​ Քնար Երվանդյան 33.​ Սեդա Գրիգորյան 34.​ Հրայր Մանուկյան 35.​ Ծովինար Մարտիրոսյան 36.​ Արշակ Մանուկյան 37.​ Լևոն Ումեդյան 38.​ Թագուհի Հակոբյան 39.​ Հրաչ Մարտիրոսյան 40.​ Արուս Հարությունյան 41.​ Լիլիթ Պողոսյան 42.​ Արևիկ Հարությունյան 43.​ Աշոտ Խաչատրյան 44.​ Ծովինար Նազարյան 45.​ Աղասի Թադևոսյան 46.​ Արփի Ոսկանյան 47.​ Վահե Գրիգորյան 48.​ Գայանե Առուստամյան 49.​ Նարինե Վարդանյան 50.​ Նարինե Հովհաննիսյան 51.​ Անի Ղազարյան 52.​ Գոհար Ստեփանյան 53.​ Ռուբեն Հովսեփյան 54.​ Արմեն Գրիգորյան 55.​ Արմեն Վարդանյան 56.​ Վանիկ Սաֆարյան 57.​ Էմիլ Սարգսյան 58.​ Տիգրան Զաքարյան 59.​ Գևորգ Տեր-Գաբրիելյան 60.​ Գոռ Հովակիմյան 61.​ Սյուզաննա Սիրադեղյան 62.​ Նազելի Օհանյան 63.​ Մարիամ Սարգսյան 64.​ Արթուր Սաքունց 65.​ Արսեն Հակոբյան 66.​ Յուղաբեր Ղազարյան 67.​ Էդգար Խաչատրյան 68.​ Վահան Արծրունի 69.​ Կարապետ Բադալյան 70.​ Մերի Նիկողոսյան 71.​ Զարուհի Հայրապետյան 72.​ Արթուր Ղազարյան 73.​ Աննա Խեչոյան 74.​ Ռիմա Գրիգորյան 75.​ Գոհար Գալստյան 76.​ Սաթենիկ Պետրոսյան 77.​ Էդգար Զաքարե 78.​ Նազելի Օհանյան 79.​ Հակոբ Կարապետյան 80.​ Գայանե Համազասպյան 81.​ Վարդան Կարապետյան 82.​ Սոֆյա Քալանթարյան 83.​ Սոնա Մնացականյան 84.​ Անտոն Իվչենկո 85.​ Տիգրան Սարգսյան 86.​ Վաչագ Տեր-Սարգսյան 87.​ Վահան Թումասյան 88.​ Մհեր Ղալեչյան 89.​ Լառա Ահարոնյան 90.​ Վիոլետ Գրիգորյան 91.​ Զարուհի Հարությունյան 92.​ Գոհար Սիմոնյան 93.​ Սաթենիկ Մկրտչյան 94.​ Գոհար Հարությունյան 95.​ Էդուարդ Հայրապետյան 96.​ Գոհար Կիրակոսյան 97.​ Սիրանուշ Օհանյան 98.​ Կարեն Չիլինգարյան 99.​ Գարեգին Այվազյան 100.​ Սարո Մանուկյան 101.​ Անահիտ Ավանեսյան 102.​ Հովսեփ Խուրշուդյան 103.​ Հասմիկ Բաբայան 104.​ Արայիկ Հարությունյան 105.​ Նունե Սարկիսյան 106.​ Դավիթ Հովհաննիսյան 107.​ Հարություն Գյամջյան 108.​ Հասմիկ Ասլանյան 109.​ Անահիտ Արամունի Քեշիշյան 110.​ Արմեն Ղալումյան 111.​ Զարուհի Մուրադյան 112.​ Սահակ Պողոսյան 113.​ Կամո Դավթյան 114.​ Ալվարդ Ներսիսյան 115.​ Ծովինար Չիլինգարյան 116.​ Աշխեն Հակոբյան 117.​ Էվելինա Գյուլխանդանյան 118.​ Բորիս Նավասարդյան 119.​ Արմինե Փոդոսյան 120.​ Թեմիկ Խալափյան 121.​ Գևորգ Մանուկյան 122.​ Արմինե Պետրոսյան 123.​ Լարիսա Մինասյան 124.​ Արտակ Կիրակոսյան 125.​ Հերիքնազ Հարությունյան 126.​ Սարգիս Սեդրակյան 127.​ Նաիրի Մելքոմ Մելքոմյան 128.​ Ռուզաննա Ծատուրյան 129.​ Նունե Ղազախեցյան 130.​ Արմինե Թուխիկյան 131.​ Սամվել Նազարյան 132.​ Արմեն Վարոսյան 133.​ Հայաստան Ստեփանյան 134.​ Վահագն Այդինյան 135.​ Աշոտ Մելիքյան 136.​ Վահագն Այդինյան 137.​ Մխիթար Գաբրիելյան 138.​ Համլետ Մելքումյան

Նմանատիպ նյութեր