Դաշյանի գոլն ու Համբարձումյանի երեք գոլային փոխանցումը նպաստել են «Վարդար»-ի ջախջախիչ հաղթանակին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը և պաշտպան Հովհաննես Համբարձումյանը շարունակում են իրենց հաջող ելույթները մակեդոնական «Վարդար»-ի կազմում:
Մակեդոնիայի առաջնության 13-րդ տուրում «Վարդար» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթել է «Տետեքս»-ին: Արտակ Դաշյանը դարձել է գոլի, իսկ Հովհաննես Համբարձումյանը երեք գոլային փոխանցման հեղինակ: