Անդրեյ Արշավինը կարող է դառնալ Արտակ Դաշյանի և Հովհաննես Համբարձումյանի թիմակիցը
Ռուսական «Զենիթի» և «Կուբանի» նախկին կիսապաշտպան Անդրեյ Արշավինը կարող է կարիերան շարունակել մակեդոնական «Վարդարում»:
Մոտ օրերս «Վարդարի» ղեկավարությունը պետք է որոշում կայացնի 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ:
Այս մրցաշրջանը Արշավինը սկսեց «Կուբանում», սակայն ընդամենը 8 խաղ անցկացնելով, ձմռանը լքեց ակումբը: Նշենք, որ «Վարդար» սեփականատերը ռուսաստանցի գործարար Սերգեյ Սամսոնենկոն է, իսկ թիմում հանդես են գալիս երկու հայ ֆուտբոլիստ. Արտակ Դաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը: