211652_close_icon
views-count1923 դիտում article-date 00:50 23-07-2014

Արտակ Դաշյանն իր առաջին գոլն է խփել «Վարդար»-ի կազմում. տեսանյութ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը իր առաջին գոլն է հեղինակել մակեդոնական «Վարդար»-ի կազմում: Հայ խաղացողը «Մորդովիա»-ի հետ կայացած ընկերական խաղի նախավերջին րոպեին փրկել է իր թիմին պարտությունից: Հատկանշական է, որ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Նշենք, որ Արտակ Դաշյանը և Հովհաննես Համբարձումյանը «Վարդար»-ի շարքերը համալրել են ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր