Հովհաննես Համբարձումյանի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ է պարգևել «Վարդար»-ին. տեսանյութ
Մակեդոնիայի առաջնության 9-րդ տուրում «Վարդար»-ը 2:0 հաշվով հաղթել է «Սիլեկս»-ին: Խաղի գլխավոր հերոս է դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով 24-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել Ֆիլիպ Պետկովսկիին, իսկ 87-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:
Մակեդոնական թիմի կազմում հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի հավաքականի մյուս երկու խաղացողները` Արտակ Դաշյանը և Արթուր Միրանյանը: Վերջինս 71-րդ րոպեին փոխարինել է Դաշյանին: