211652_close_icon
views-count6187 դիտում article-date 00:26 29-10-2014

Սեր առանց հաղթանակների և տիտղոսների

Ծովահեններ, անարխիստներ, թեթևաբարո աղջիկներ և խոսքը ամենևին էլ ոչ թե Հոլանդիայի, այլև հյուսիսային Համբուրգի մասին է: Որպեսզի թիմը իր կողմը կարողանա ուշադրություն գրավել և երկրպագուների կողմից մեծ համբավ վայելել, ամենևին էլ պարտադիր չէ հաղթանակներ և տիտղոսներ նվաճել: Չափանիշներով համեստ, բայց ուշագրավ պատմություն ունեցող ակումբներ կան գրեթե բոլոր երկրներում: Իհարկե, հաճախ նման ակումբները հանդես են գալիս իրենց երկրների ոչ թե բարձրագույն խմբերում կամ առաջ դիվիզիոններում, այլև ավելի ցածր դիվիզիոններում: Խաղադաշտում շփոթել այս ակումբին հնարավոր է, քանի որ իրենց ցուցադրած խաղով նրանք ամենևին էլ չեն փայլում, սակայն երկրպագուների առումով այս ակումբը աշխարհում հանդիսանում եզակիներից մեկը: Թիմի շուրջը ստեղծված է մի ամբողջ աշխարհ, որը ապրում են իրենց կանոններով և միմյանց միջև գոյություն ունեցող բուռն կապով: «Սանկտ-Պաուլին» հիմնադրել են հարյուր տարի առաջ, սակայն այդ ժամանակահատվածում տիտիղոսներ նվաճել ակումբին ոչ մի կերպ չի հաջողվել, բայց թիմի համբավը աննկարագրելի կերպով շատ բարձր է: Համբուրգ քաղաքի այդ շրջանը ավանդաբար հայտնի լինելով մարմնավաճառուհիներով ցույց է տալիս այս ակումբի յուրօրինակ երկրպագուների կոլորիտը: Համբուրգը հանդիսանում է Եվրոպայի թվով երկրորդ մեծ նավահանգստային քաղաքը և կապակցվում է նավաստիների հետ: Եվ զարմանալի չէ, որ այդ շրջանում որտեղ գոյություն ունեն նավաստիներ և հնագույն մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներ, միշտ հիշում են ծովահենների մասին: Հանրահայտ «Ուրախ Ռոջերի» հանդեպ ունեցած սիրո պատճառով երկրպագուները մեծարում են իրենց ակումբին «Ծովահեններ» մականունով: Սև ֆոնի վրա գանգով և ոսկորներով դրոշը հանդիսանում է համբուրգյան ակումբի խորհրդանիշներից մեկը: [img]http://stuartnoel.files.wordpress.com/2012/10/sam_4119.jpg[/img] Հետաքրքիրն այն է, որ ժամանակին դրոշը ամբողջովին կարմիր էր: Այժմ այդպիսի գույնը զուգորդվում է «Սանկտ-Պաուլիի» խորհրդանշանի վրա: Սակայն կարմիրը վերափոխվել է սևի մի պարզ և հայտնի պատճառով, որ գրքերում և ֆիլմերում բոլոր ծովահենների խորհրդանիշը համարվում է սև ֆոնի վրա պատկերված գանգն ու ոսկորները: Բացի այդ էլ պետք է նշել, որ ակումբի հին ու հավատարիմ երկրպագուները ամուրեք կրում են այդ խորհրդանիշը: Իսկ այժմ ակումբի մարազաշապիկններն իր պարագաներով կրելու ցանկություն է հայտնում ամեն երկրորդ զբոսաշրջիկը: Հասկանալի է, որ միայն դրոշով թիմը և երկրպագուները սահմանափակվել չեն կարող: Չնայած այդ ամենին Ռիպերբան թաղամասը փոխկապակցվում է նաև լեգենդար «Բիթլզ» խմբի հետ, սակայն իր տնային խաղերի ժամանակ թիմերը խաղադաշտ են դուրս գալիս «АС/DC » խմբի կատարմամբ` «Սատանայական զանգեր» երաժշտության ներքո: Չնայած այն հանգամանքին, որ ակումբի երկրպագուների շրջանում շատերը հանդիսանում են անարխիստներ, այնուամանեայնիվ նրանք իրավունք ունեն ակումբի խաղերի ժամանակ ներկա գտնվել մարզադաշտի տրիբունաներում և կրել թիմի շագանակագույն մարզաշապիկները: Բայց և այնպես պետք է նշել, որ «Սանկտ-Պաուլին» և իր երկրպագուները դեմ են բոլոր տեսակի ֆաշիստական դրսևորումներին: Տնային խաղերի ժամանակ հաճախակի կազմակերպվում են «անտիֆա» ակցիաներ: Անարխիզմին կարելի կապել նաև ակումբի համար Բունդեսլիգայում ավանդական դարձած վերելքներն ու վայրեջքները: [img]http://multimedia.pol.dk/archive/00440/St__Pauli_440104a.jpg[/img] Համաշխարհային պատերազմի ավարտից հետո (1945/46-1946/47) ակումբը հանդես էր գալիս Համբուրգի Քաղաքային Լիգայում: Հաջորդ 16 մրցաշրջանների ընթացքում (1947/48-1962/63) ՙԾովահենները՚ հանդես են եկել Օբերլիգա Նորդում, իսկ այնուհետև ավելի ցածր Ռեգիոնալլիգա Նորդում (1963/64-1973/74), իսկ հաջորդ երեք մրցաշրջաններում (1974/75-1976/77) հանդես գալով երկրորդ Բունդեսլիգայում, վերջապես իրավունք է ստանում ներգրավվել Բունդեսլիգայում, 1977/78 և մրցաշրջանի վերջնական աարդյուններով զբաղեցնելով վերջին 18-րդ հորիզոնականը ակումբը կրկին վերադառնում է երկրորդ Բունդեսլիգա: Բունդելիգայում բացի իր առաջին մեկնարկից ՙՍանկտ-Պաուլին՚ գերմանական ֆուտբոլային էլիտայում հանդես է եկել ևս 6 անգամ: Ակումբի ամենաերկարատև ելույթները բարձրագույն խմբում եղել է երեք մրցաշրջան (1988/89-1990/91), իսկ այդ ընթացքում ամենամեծ նվաճումը եղել է 10-րդ հորիզոնականը: Վերջին անգամ Բունդեսլիգայում հանդես է եկել 2001-2002 մրցաշրջանում և նույնիսկ սեփական հարկի տակ 2:1 հաշվով կարողացել է պարտության մատնել այդ ժամանակվա աշխարհի լավագույն ակումբը հանդիսացող Մյունխենի «Բավարիային», որը այդ մրցաշրջանից առաջ նվաճել էր Չեմպիոնների լիգայի և Միջմայրցամաքային գավաթի հաղթողի տիտղոսներին: Դա հավանաբար «Սանկտ-Պաուլի» ամենավառ ու ամենամեծ հաղթանակներից մեկն է համարվում իր ողջ պատմության ընթացքում: 2009-2010 մրցաշրջանում «Ծովահենները» երկրորդ Բունդեսլիգայում ամրապնդվելով երկրորդ հորիզոնականում կրկին հնարավորություն ստացան բարձրանալ գերմանական ֆուտբոլի էլիտա: [img]http://www.radiohamburg.de/var/ezflow_site/storage/images/media/images/neue-gegengerade-millerntor-innenansicht/10730808-2-ger-DE/Neue-Gegengerade-Millerntor-Innenansicht_image_660.jpg[/img] Ակումբի երկրապագուների համար կարևորը պարզապես հանդես գալն է, իսկ իրենց ակումբին նրանք կերկպագեն միշտ և ամենուրեք, քանի որ նույնիսկ երրորդ դիվիզիոնում հանդես գալու ժամանակ թիմին սեփական հարկի տակ տեղի ունեցող խաղերի ընթացքում աջակցում էին մինչև 15000 հանդիսականներ: Ակումբը տասնմեկ տարի առաջ կարող էր ընդհանրապես զրկվել պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից, եթե չլինեին նրան նվիրված երկրպագուները: Այդ ժամանակ ակումբի փրկության համար պահանջվում էին գումարներ և հենց Երկրպագուների ջանքերով հավաքվեց անհրաժեշտ 2 մլն եվրո գումարը, որը նրանք կարողացան հավաքել մարզաշապիկների (որոնց վրա գրված էր «փրկիչ») և գարեջրի վաճառքից, ինչպես նաև բարեգործական ակցիաներից և հանգանակություններից: Եվ դա զարմանալի չէ քանի, որ հարցումների արդյունքում պարզ է դարձել,որ քաղաքում ակումբին համակրում է մոտ 10 մլն մարդ: Եվ դա այն ակումբի համար, որի հարազատ «Միլերնտոր» մարզադաշտի նստատեղերի թիվը նախատեսված է 23000 հանդիսականների համար և թիմի որը իր ողջ պատմության ընթացքում ոչինչ չի նվաճել: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր