211652_close_icon

Մրցանակն անձամբ կտանեի նրա տուն․ Մբապեն նշել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակը

views-count403 դիտում article-date 22:05 07-09-2025
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե ում կտար 2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

«Դեմբելեն արժանի է դրան։ Եթե ամեն ինչ կախված լիներ ինձնից, ես ինքս այդ մրցանակը նրա տուն կտանեի։ Հուսով եմ, որ Հակիմին նույնպես բարձր կգնահատեն։ Նա պատմական մրցաշրջան անցկացրեց։

Լամին Յամա՞լը։ Նա շատ լավ խաղացող է, բայց ես ոչինչ չեմ կարող ասել նրա մասին, քանի որ նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է»,- Մբապեի խոսքերը փոխանցում է Le Parisien-ը։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ, խփել 35 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ի կազմում հարձակվողը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել է երկրի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգան։

Նմանատիպ նյութեր