ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում՝ Իսակովի պողոտայում բախվել են «Lexus»-ը և «KIA»-ն․ կա վիրավոր․ տեսախցիկը արձանագրել է վթարի պահը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սիմոն Կ․-ի վարած «KIA» մակնիշի և Երևանի բնակիչ 24-ամյա Վիգեն Դ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «KIA»-ի վարորդ Սիմոն Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ազատ Հակոբյանը և կրտսեր պարեկ Հարություն Մանուկյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վթարի մեղավորը եղել է «Lexus»-ի վարորդը, ով չթույլատրված տեղով փորձել է շրջադարձ կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։