211652_close_icon

Հաստատվել է Հայաստան – Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

views-count304 դիտում article-date 23:34 07-09-2025
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին։ Մրցավարի օգնականներ կլինեն Դավիդ Ախվլեդիանին և Դավիդ Գաբիսոնիան։ Չորրորդ պաշտոնյան կլինի Գիորգի Կրուաշվիլին։ VAR-ի պատասխանատուներ են լինելու նիդերլանդցի Դենիս Հիգլերը և Ռիչարդ Մարտենսը։

Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00-ին։

Նմանատիպ նյութեր