211652_close_icon
views-count1334 դիտում article-date 16:17 27-10-2014

ՀՀ միջազգային պահուստները 2014թ-ի 3-րդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել են 1.7 մլրդ ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

Միջազգայն պրակտիկայում արտաքին պահուստներին ներկայացվող պահանջները բխում են վերջիններիս` վճարային հաշվեկշռի շոկերը կլանելու երկրի ունակությունը հավաստելու գերակա նպատակից: Պահուստների ադեկվատության գնահատման ավանդական չափորոշիչներն են ներմուծման եռամսյա ծածկույթի ապահովումը, մինչև մեկ տարի պարտքի սպասարկման ծավալի ապահովումը, ինչպես նաև` դրամական ագրեգատների նկատմամբ հարաբերակցությունը (ցանկալի` 0.2 բազմապատիկ): Վերոնշյալ չափորոշիչների, ինչպես նաև` միջազգային պահուստների ադեկվատության այս և մի շարք այլըտրանքային մեթոդների կիրառության նպատակահարմարության վերլուծությունները բազմաթիվ են, սակայն տեղին է առանձնացնել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացված առավել համապարփակ վերլուծությունը (Assessing Reserve Adequacy, IMF 2011)1, որտեղ ներկայացված է երկրների միջազգային պահուստների ադեկվատության համեմատական վերլուծություն (Հայաստանի Հանրապետությունը ևս ներառված է վերլուծության մեջ): Ստորև ներկայացված գծապատկերում բերված են 2012-2014թթ. ՀՀ միջազգային պահուստների համար հաշվարկված վերոնշյալ չափորոշիչները: Գծապատկերից երեւում է, որ բոլոր չափորոշիչների գծով ՀՀ միջազգային պահուստներն առավել քան բավարար են և մտահոգության առիթ չկա: [img]/ups/images/0106114001414411640961619.jpg[/img] 2013-2014 թվականներին ՀՀ միջազգային պահուստների փոփոխությունը ներկայացված է ստորև բերված գծապատկերում՝ ըստ եռամսյակների: [img]/ups/images/0473713001414411542989140.jpg[/img] Ինչպես երեւում է գծապատկերից, 2013 թվականի ընթացքում միջազգային պահուստները կտրուկ աճել են: Մասնավորապես` 2013 թվականի ընթացքում ստացվել են շուրջ 270 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ և վարկեր, ավելին` տարվա երրորդ եռամսյակում եվրոպարտատոմսերի տեղաբաշխումից ստացվել է շուրջ 690 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում` պահուստները երրորդ եռամսյակի վերջում կազմեցին շուրջ 2.4 մլրդ ԱՄՆ դոլար: 2013 թվականի չորրորդ եռամսյակում իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՌԴ պարտքի մարում, որի նվազեցնող ազդեցությունը պահուստների վրա մասամբ չեզոքացվել է դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ առևտրային բանկերի ցպահանջ հաշիվների մնացորդների աննախադեպ աճով` պայմանավորված միջազգային շուկայում ձևավորված ցածր եկամտաբերության և իշխող բարձր անորոշության պայմաններում օտարերկրյա բանկերից այդ միջոցների արտահոսքով: Այս միջոցները, միջազգային պահուստների հաշվառման կանոնների համաձայն, միջազգային պահուստների մաս են կազմում: 2013 թվականին այս միջոցներն աճել են շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարով: Միևնույն ժամանակ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից միջբանկային շուկայում իրականացվել է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլարի առք: Արդյունքում` 2013 թվականի վերջում ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2.25 մլրդ ԱՄՆ դոլար: 2014 թվականի ընթացքում, ինչպես և սպասվում էր, միջազգային պահուստները նվազել են առևտրային բանկերի ցպահանջ հաշիվների խոշոր մնացորդների շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք նվազման, ինչպես նաև` շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտաքին պարտքի սպասարկման հետևանքով: 2014 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են 1.7 մլրդ ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր