211652_close_icon

ԱԱԾ տնօրենը Վրաստանում քննարկել է գործընկերության խորացման հեռանկարները

views-count3625 դիտում article-date 15:22 26-10-2025
Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ու ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

Քննարկվել են գործընկերության հետագա խորացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերներն ու անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Նախորդ օրը Մդինարաձեն հանդիպել է նաև ադրբեջանցի գործընկերոջ` Ալի Նագիևի հետ։

 

Նմանատիպ նյութեր