Բաքուն պատրաստ է թույլ տալ, որ ռուսական ապրանքները հասնեն Հայաստան. Ալեքսեյ Օվերչուկ
Ադրբեջանը հաստատել է ռուսական ապրանքների տարանցումն ապահովելու պատրաստակամությունը։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Կուալա Լումպուրում մասնակցում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումներին։
Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը հաստատեց իր երկաթուղիները Հայաստան ռուսական արտադրանքի տարանցման համար օգտագործելու հնարավորությունը։ Այս ուղղությամբ նկատելի տեղաշարժ կա։ Այժմ «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ մշակում են կազմակերպչական հարցեր։ Հանձնարարություններ են տրվել նաև գյուղատնտեսության նախարարությանը՝ նոր լոգիստիկ երթուղին յուրացնելու համար»,- նշել է Օվերչուկը։