«Միլան»-ը կարևորագույն հաղթանակ տոնեց «Ինտեր»-ի նկատմամբ. տեսանյութ
Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում կայացավ միլանյան դերբին, որի շրջանակում միմյանց հետ մրցեցին եվրագավաթային ուղեգրերի համար պայքար մղող «Միլան»-ը և «Ինտեր»-ը: «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում կայացած մրցավեճի ճակատագիրը որոշեց 65-րդ րոպեին Նայջել Դե Յոնգի խփած միակ գոլը:
Առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակում «Միլան»-ը 54 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ «Ինտեր»-ը 57 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում:
«Միլան» - «Ինտեր»`1:0
Գոլ` դե Յոնգ 65'