211652_close_icon
views-count1185 դիտում article-date 01:15 08-04-2014

«Միլան»-ը իր երրորդ անընդմեջ հաղթանակ տոնեց. տեսանյութ

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի վերջին խաղում «Միլան»-ը մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ջենոա»-ին: Կլարենս Զեդորֆի սաները 20-րդ րոպեին Ադել Տարաբտի հիանալի հարվածի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, իսկ 56 –րդ րոպեին Կեյսուկե Հոնդան կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 73-րդ րոպեին տանտերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Այդպիսով «Միլան»-ը Ա Սերիայում իր երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և վաստակեց 45 միավոր: Ներկայումս միլանյան ակումբը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը: «Ջենոա» - «Միլան»`1:2 Գոլեր` Աբիատի 73' (ինք) - Տարաբտ 20’, Հոնդա 56’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր