«Մանչեսթեր Սիթի»-ն վստահ հաղթանակ տոնեց «Լիվերպուլ»-ի նկատմամբ. տեսանյութ
Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում միմյանց հետ հանդիպեցին երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն և փոխչեմպիոն «Լիվերպուլ»-ը: «Էտիհադ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» 3:1 հաշվով հաղթանակով:
Երկու տուրից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն իր երկրորդ հաղթանակը տարավ և բարձրացավ մրցաշարային աղյուսակի վերին հատված: «Լիվերպուլ»-ը 3 միավորով 9-րդ տեղում է:
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»`3:1
Գոլեր` Յովետիչ 41’, 55’, Ագուերո 69’ – Սաբալետա 83’ (ինք)