Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը երկրի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային մեղավոր է ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի 144 (խոշտանգելը) և 332 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ չարամիտ նպատակներով) հոդվածներով: Այս մասին տեղեկացնում է Georgia Online-ը:
Դատարանը դատապարտել է Ախալայային 7,5 տարվա ազատազրկման: Բացի այդ, դատարանի վճռով 3 տարվա ընթացքում Ախալայան իրավունք չի ունենա զբաղեցնել բարձր պաշտոններ:
Գործը վերաբերում էր Թբիլիսիի մերձակայքում՝ Նավտլուգիի շրջանում, 2006 թվականի հունվարի 12-ին անցկացված հատուկ գործողությանը, ինչի ժամանակ ոչնչացվել էին 3 երիտասարդներ: