Բեն Լադենի անձնական բժիշկը հայտնվել է միջազգային ահաբեկիչների ցուցակում
Միացյալ Նահանգները միջքազգային ահաբեկիչների իր ցուցակում է ընդգրկել Ուսամա Բեն Լադենի անձնական բժիշկ Ռամզի Մավաֆիին, ով նաև եղել է Պակիստանում «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկը, հաղորդում է TASS գործակալությունը:
Ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ Մավաֆին երկար ժամանակ եղել է Բեն Լադենի անձնական բժիշկը: Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել «Ալ-Քաիդա»-ի գործողություններում: Համարվում է պայթուցիկ սարքերի ստեղծման փորձագետ:
Մավաֆինորոշ ժամանակ գտնվել է եգիտական բանտերից մեկում, սակայն 2011 թվականին փախել աբնտից: Ամերիկյան հատուկ ծառայությունները ենթադրում են, որ նա ներկա պահին գտնվում է Սինայի թերակղզում: