15065 դիտում
15:07 14-06-2016
Ի՞նչ ընթացք ստացավ աղջիկ փախցրած եւ հյուրանոցում բռնաբարած Սեդրակի գործը
Ս. Նասոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Ա. Ասրյանի հետ Լ. Ս-ին առևանգելու նպատակով գնացել են Սարդարյանենց բակ և նրան դուրս կանչել: Բակում վիճաբանել են, որից հետո բռնի կերպով Լ. Ս-ի կամքին հակառակ ավտոմեքենայով տեղափոխել են Չեխովի 30 հասցեում գործող հյուրանոցային համալիր, որտեղ Նասոյանը բռնաբարել է Լ-ին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացել է, որ դատարանը քննելով գործը պարզել է, որ Լ. Ս-ին առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ընկեր Սեդրակ Նասոյանի հետ գնացել են Լ.Սարդարյանի բնակության վայր: Այնուհետև Ս. Նասոյանը զանգահարել է Լ-ին և դրան դուրս կանչել: Լ-ի դուրս գալուց հետո Ս.Նավոյանն սկսել է վիճաբանել վերջինիս հետ, ապա պարզաբանումներ կատարելու պատրվակով պահանջել է գնալ իր հետ, սակայն մերժում ստանալով, բռունցքով երկու անգամ հարվածել է Լ-ի գլխին ու սպառնացել իր առաջարկը չընդունելու դեպքում վնասել նրա ընտանիքի անդամներին:
Դրանից հետո, Արտյոմ Ասրյանը, Սեդրակ Նասոյանի հետ մասին բռնելով Լ-ի ձեռքերից, վերջինիս կամքին հակառակ նրան իջեցրել են շենքի բակ, ապա, շուրջ 200 մետր քայլելով հասել են Անդրանիկի փողոց, որտեղ նստեցրել են քննությամբ չպարզված տաքսի ավտոմեքենա և Լ-ին կամքին հակառակ նրան տեղափոխել Երևան քաղաքի հյուրանոցային համալիրից մեկը:
Քննելով գործը որոշել է Թիվ ԵՄԴ/0012/01/16 քրեական գործն /նախաքննական համարը 16138715/ ըստ մեղադրանքի Սեդրակ Սամվելի Նասոյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով և Արտյոմ Սոսի Ասրյանի ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ըստ ընդդատության ուղարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Մեղադրյալներ Սեդրակ Սամվելի Նասոյանի և Արտյոմ Սոսի Ասրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
Նմանատիպ նյութեր
2784 դիտում
19:21 21-10-2014
Նախկին ընկերուհուն փախցրած երիտասարդի և նրա ընկերոջ գործը հանգուցալուծում ստացավ
5704 դիտում
12:30 01-09-2014
Ինչ ընթացք ստացավ կայծակի պատճառով մոտ ընկերոջը պատահականության արդյունքնում սպանած զինծառայողի գործը
4902 դիտում
10:35 30-09-2014
Ի՞նչ ընթացք ստացավ ադրբեջանցի դիվերսանտների կողմից գերեզմանոցում սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի գործը
Այս բաժնից
679 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
733 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
700 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ