211652_close_icon
views-count40862 դիտում article-date 23:07 20-10-2014

Տուգանային հրապարակ է տեղափոխվել սիրված դերասանի Toyota Land Cruiser Prado-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, այսօր` հոկտեմբերի 20-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Toyota Land Cruiser Prado մակնիշի 50 CC 060 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան պատկանում է սիրված դերասան Արմեն Մարությանին, և վարորդն էլ եղել է ինքը: Դերասան Ա. Մարությանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը և անկեղծացավ, որ ընդունում է իր մեղքը. "Մտնում էի Պատանի հանդիսատեսի թատրոն և, որպեսզի երկար ճանապարհ չանցնեի` հատեցի հոծ գիծը, ինչի արդյունքում տարան տուգանային հրապարակ: Ես ընդունում եմ իմ մեղքը և հուսով եմ, որ վաղը բաց կթողնեն: Առհասարակ օրինապաշտ մարդ եմ և խախտումներ չեմ սիրում: Բայց դե մարդ ես, ամեն ինչ պատահում է: Հորս արև, նման բան չէի արել: Պատրաստ եմ վճարել տուգանքը, որը կարծեմ 10-20 հազար դրամ է",- ավելացրեց դերասանը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր