Կիևի մետրոյի կայարաններից մեկը ռումբի մասին ահազանգի պատճառով փակվել է
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում գտնվող «Լև Տոլստոյի հրապարակ» մետրոյի կայարանն այսօր արագորեն փակվել է այն բանից հետո, երբ ահազանգ է ստացվել, որ կայարանում պայթուցիկ սարք կա տեղադրված, հաղորդում է Ria Novosti-ն:
«Պայթյունի մասին ստացված տեղեկության հետ կապված փակվել է կայարանը: Իսկ կայարանով անցնող գնացքները կանգ չեն առնում»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Կիևի ոստիկանությունը գրեթե ամեն օր է ստանում նմանատիպ ահազանգեր: Մինչ այժմ ոչ մի ահազանգից հետո պայթուցիկ որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այս տարվա օգոստոսից մինչ այսօր ստացվել է ավելի քան 230 կեղծ ահազանգ: