Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկի առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան
Այսօր՝ հունվարի 30-ին, առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում կախովի առաստաղի կոնստրուկցիայի փլուզվելու հետևանքով կա 14 վիրավոր: