Մխիթարյանի գոլը «Բորուսիա»-ին փրկեց պարտությունից
Օսնաբրյուկում ավարտվեց տեղի համանուն թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ստուգողական հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո դորտմունդցիները հայտնվեցին հետապնդողի դերում: Երկրորդ խաղակեսում Յուրգեն Կլոպը խաղադաշտ դուրս բերեց թիմի մի շարք առաջատար խաղացողների` այդ թվում Հենրիխ Մխիթարյանին, ով 65-րդ րոպեին գրավեց «Օսնաբրյուկ»-ի դարպասը և իր թիմին փրկեց պարտությունից:
Մխիթարյանը միջմրցաշրջանային փուլում գերազանց մարզավիճակ է ձեռք բերել: Դրա վառ ապացույցը դորտմունդցիների վերջին երեք ընկերական խաղերում հայ կիսապաշտպանի խփած 4-րդ գոլն ու մեկ գոլային փոխանցումն է: