Մովսիսյանն ու Օզբիլիսը չօգնեցին «Սպարտակ»-ին խուսափել պարտությունից. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը հյուրընկալվելիս անսպասելի պարտություն կրեց Գրոզնիի «Տերեկ»-ից: Արդեն հանդիպման առաջին րոպեին տանտերերը գրավեցին մոսկովյան ակումբի դարպասը: Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը փոխարինման դուրս եկան համապատասխանաբար 41-րդ և 63-րդ րոպեներին, սակայն հյուրերին պարտությունից խուսափել չհաջողվեց:
«Տերեկ» - «Սպարտակ»`1:0
Գոլ` Մաուրիսիու 1'