Արմավիրի 14-ամյա բնակիչն անառակաբարո գործողություն է կատարել 15-ամյա և 11-ամյա անչափահասների նկատմամբ
41-ամյա Գագիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած Ն.-ի նկատմամբ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141հոդվածի 1-ին մասով: Բացի այդ, Արմավիր քաղաքի Բաղրամյան Ա թաղամասում անառակաբարո գործողություններ է կատարել 12 տարին չլրացած Մ.-ի նկատմամբ, այն է` իր կողմից վարվող «Մերսեդես Բենց ML մակնիշի 59 MR 999 պետհանարանիշի ավտոմեքենայով վերոհիշյալ թաղամասի տարածքով երթևեկելիս, նկատելով դպրոցից տուն վերադարձող Մ.Ստեփանյանին, ավտոմեքենայի կողային ապակին բացելով կանգնել է նրա կողքին և ցուցադրել սեռական օրգանը:
Այս դեպքով էլ նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: