2034 դիտում
14:45 05-09-2014
Վայոց Ձորի մարզում 55-ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել համագյուղացու 9-ամյա դստեր նկատմամբ
55-ամյա Մարգար Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելով ճանապարհով` նկատել է ճանապարհով քայլող համագյուղացի և բարեկամ Վ. Ս-ի մանկահասակ երեխաներին` Ս-ի և Գ-ին ու, նրանցից տեղեկանալով, որ գնում են խանութ, նրանց առաջարկել է նստել իր ավտոմեքենան: Վերջիններիս նստեցնելուց հետո առանց հագուստները հանելու կամ բռնության գործադրմամբ 9-ամյա Ս.-ի նկատմամբ հարբած վիճակում կատարել է անառակաբարո գործողություններ: Միայն վերջինիս գոռգոռոցներից հետո նրանց հետ է վերադարձրել խանութ:
Մարգար Ասատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 18-ին: Գործը քննվում է Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
10045 դիտում
17:00 16-11-2015
29-ամյա Արմենը անառակաբարո գործողություններ է կատարել 12-ամյա խորթ դստեր նկատմամբ
4644 դիտում
15:11 17-05-2014
Երևանում 43-ամյա տղամարդը անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ
Այս բաժնից
844 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին