211652_close_icon
views-count69916 դիտում article-date 15:50 19-04-2023

Զարհուրելի դեպք` Տավուշի մարզում. 19-ամյա տղան անառակաբարո արարքներ է կատարել իր 13-ամյա քրոջ, իսկ 20-ամյա քրոջ նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր` ապրիլի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ՝ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները` բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են զարհուրելի մի դեպք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի 19-ամյա բնակիչ Կ.Հ.-ն այս տարվա մարտի սկզբին անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած իր 13-ամյա քրոջ նկատմամբ:

Պարզվել է նաեւ, որ ստահակը իր 20-ամյա քրոջ կամքին հակառակ, նրա կամքը անտեսելով, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև նրա նկատմամբ:    

Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 198 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Կ.Հ.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր