29403 դիտում
09:44 18-10-2014
Խոշոր ավտովթար Երևանի քաղաքապետարանի մոտ. Lexus-ի վարորդն ավտոմեքենաների «սպանդ» է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան 1-ին փակուղու բնակիչ Լուսինե Կարապետյանի անվամբ հաշվառված, սակայն 22-ամյա Գառնիկ Մարտիրոսյանի վարած Lexus մակնիշի 70 DV 070 համարանիշի, Երևան քաղաքի Նորագյուղի 235 տան բնակիչ Մանվել Աթոյանի անվամբ հաշվառված 22-ամյա Լևոն Աթոյանի վարած Range Rover 07 DQ 077 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ Սուսաննա Առուստամյանի անվամբ հաշվառված 31-ամյա Արման Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 ՏA 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր է ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:
Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, ով, անցնելով կարմիր լույսի տակով, ստեղծել է վթարային իրավիճակ և բախվել նշված ավտոմեքենաներին:
Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ թեպետ Lexus-ի վարորդ է ներկայացրել Գառնիկ Մարտիրոսյանը, սակայն, ըստ տեղեկությունների, վարորդը եղել է մեկ այլ անձ, քանի որ վթարից հետո այդ անձը հեռացել է դեպքի վայրից և որոշ ժամանակ անց ներկայացել է այդ երիտասարդր և հայտնել, որ մեքենան ինքն է վարել:
Հետաքննիչի հանձնարարականով վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը: Բավականին ուշացումով դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Նախնական տվյալներով RANGE ROVER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 5.000.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 800.000 ՀՀ դրամ, իսկ LEXUS մակնիշի մեքենայինը՝ 2.800.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, RANGE ROVER մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 240.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 48.000ՀՀ դրամ, իսկ LEXUS մակնիշի մեքենայինը՝ 160.000 ՀՀ դրամ
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15860 դիտում
23:57 17-03-2014
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում, Porsche Cayenne-ի վարորդը ավտոմեքենաների սպանդ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
14160 դիտում
15:24 04-05-2014
Երևանում 23-ամյա վարորդը պատվավոր հյուպատոսի առանձնատան մոտ ավտոմեքենաների սպանդ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ