15860 դիտում
23:57 17-03-2014
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում, Porsche Cayenne-ի վարորդը ավտոմեքենաների սպանդ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում, Porsche Cayenne մակնիշի 09 DD 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց բախվել է Opel մակնիշի 34 MZ 451 համարանիշի և Reno մակնիշի 34 SV 877 համարանիշի ավտոմեքենաներին:՛
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածելուց հետո Porsche Cayenne-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել նշված շենքում գործող «Նոյան Տապան» գինիների խանութի մուտքի դռանը:
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:
Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության (կարմիր բերետներ) և ոստիկանության պահպանություն միավորման Արաբկիրի բաժնի պահպանության աշխատակիցները:
Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր է ժամանելու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը:
Ոստիկանությունը պարզում է, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+