Երևանի քաղաքապետարանի մոտ «Lexus»-ի և «Triumph» մակնիշի մոտոցիկլի մասնակցությամբ ողբերգական վթարի «Lexus»-ի ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հենրիկ Սերոբյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 26-ամյա Նիկոլայ Մ․-ի նկատմամբ։
Վերջինս մայիսի 22-ին մասնակցություն է ունեցել Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարին՝ ոչ սթափ վիճակում վարելով «Lexus» մակնիշի ավտոմեքենան, իսկ նրա հետ մասնակցություն ունեցած 29-ամյա մոտոցիկլավար Էրիկ Տ․-ն տեղում մահացել էր, իսկ վերջինիս ուղևոր՝ 32-ամյա Գոհար Ա․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո, դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժել է քննիչի միջնորդությունը և Նիկոլայ Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց որոշում է կայացրել 2 ամսյա տնային կալանքը։
Ինչպես վաելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Նիկոլայ Մ.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան և 29-ամյա Էրիկ Տ.-ի վարած «Triumph» մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գոհար Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ «Lexus»-ի վարորդը բուժօգնության համար դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով մոտոցիկլը գլխիվայր շրջվել էր։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հրշեջ-փրկարարները։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Գրիգոր Սիմոնյանն ու Արամ Սահակյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հենրիկ Սերոբյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլը տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
«Lexus»-ի վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։