Ադրբեջանում Ղազախի բնակիչը ծանր վիրավորվել է ականի պայթյունից
Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի 37-ամյա բնակիչ Մամեդ Ղարասաղթալովը պայթել է ականի վրա և ծանր վիրավորում ստացել:
Ադրբեջանական haqqin.az-ի փոխանցմամբ՝ վերջինս մոլորվել է մառախուղի մեջ և հայտնվել ականապատ, չեզոք տարածքում: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և հեռացրել են ոտքը: