Ադրբեջանում զինծառայողը վիրավորվել է ականի բռնկիչի պայթյունից
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում 20-ամյա զինծառայող Էլմիր Աքրամ օղլու Հուսեյնլին հակահետևակային ականի բռնկիչի պայթելու հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Հուսեյնլին խախտել է անվտանգության կանոնները և տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել 2 մատները:
Նա զորակոչվել էր բանակ Իմիշլիի շրջանից։