Հարկավոր է զգույշ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում. թուրք նախարար
Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին և Սիրիայի և Իրաքի հարցերում Մոսկվայի հետ համագործակցելու անհրաժեշտություն է գտնում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը:
«Չեմ կարծում, որ պատժամիջոցները որևէ արդյունք կարող են տալ: Դրանք արդյունք չեն տվել ոչ Լիբանանի, ոչ »Սիրիայի, ոչ Իրանի և ոչ էլ Իրաքի հարցում»,-ասել է թուրք նախարարը:
Վերջինիս խոսքով՝ ՌԴ-ի դեմպատժամիջոցներ սահմանելը հարցին լուծում չի տա: Առավել ևս, որ Թուրքիայի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում:
«Մենք պարտավոր չենք միանալ այդ պատժամիջոցներին նաև այն պատճառով, որ դրանք ընդունվել են առանց մեր ներկայության և մեզ են ներկայացվել միայն նրա համար, որպեսզի մենք դրանք կիրառենք»,-նշել է Բոզքըրը՝ հավելելով, որ հարկավոր է զգույշ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում: