4822 դիտում
10:08 02-07-2016
ՊՆ-ն սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմս ձեռք բերելու գործում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՊՆ-ն հունիսի 16-18-ը Երևան-Մոսկվա-Երևան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրաքանչյուր տոմսի համար՝ 297 հազար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել է 965 հազար դրամ՝ եռակի թանկ:
Մինչդեռ ընդամենը երեք օր հետո՝ հունիսի 19-ին, Երևան-Մոսկվա-Երևան 1 տոմսի համար վճարել է եռակի ցածր՝ 108 հազար դրամ: Իհարկե, թե՛ ՊՆ-ից, թե՛ ավիատոմսերի վաճառքի ոլորտից կարող են ասել, որ այս դեպքում ֆիքսված գին գոյություն չունի, որ տոմսի գինը պայմանավորված է լինում օրերով և տարբեր հանգամանքներով, բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թե՛ պատվիրատուն, թե՛ տոմս վաճառողը կարող են մտնել ստվերային գործարքների մեջ՝ ուռճացնելով տոմսի գինն ու գումար աշխատել:
Ասենք՝ տոմսավաճառ ընկերությունը կարող է նախապես արհեստականորեն ամրագրել տվյալ չվերթի էժան ավիատոմսերը, համեմատաբար բարձր գին ներկայացնել գնող գերատեսչությանը, մրցույթը շահել, ապա այդ ամրագրումները չեղյալ համարել: Այդպիսով, հնարավոր է լինում պետբյուջեի հաշվին երկուստեք գումար աշխատել:
Մեր տեղեկություններով կոնկրետ ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմսեր ձեռք բերելու գործում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1060 դիտում
21:46 24-07-2023
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արայիկ Հարությունյան
1552 դիտում
22:12 03-12-2024
Վարորդների օրվա հացի հաշվին բիզնես կարգի ավիատոմս գնելն է տրամաբանությունից դուրս. Րաֆֆի Ասլանյան
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան