211652_close_icon
views-count1983 դիտում article-date 15:59 17-03-2014

Անտանելի ամոթ է թուրք լինել. թուրք բանաստեղծ

«Paper Boats of Poetry» կայքը տպագրել է թուրք բանաստեղծ Սերքան Էնգինի` (Serkan Engin) «Անտանելի ամոթ է թուրք լինելը» խորագրով հոդվածը, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1571]Ermenihaber.am[/url]-ը: Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով. «Իմ մայրը թուրք է, սակայն ես ինձ համարում եմ լազ, ինչպես իմ հոր նախնիները, քանի որ ես ամանչում եմ իմ մորական կողմից: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության օրոք եղել են Ցեղասպանություն իրականացնողները: 1.500.000 հայեր դաժանորեն սպանվել են թուրքերի և քրդերի կողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, այրել ողջ երեխաներին և առևանգել նրանց գումարն ու ունեցվածքը: Հազարավոր ասորիներ նույնպես, ինչպես հայերը, իրենց հայրենիքում սպանվել են Օսմայնան կառավարության կողմից` Ցեղասպանության ժամանակ: Սարսափելի Ցեղասպանություն է իրականացվել հայերի հանդեպ: Ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը որպես Թուրքիայի որդի և ամանչում եմ իմ մոր նախնիների պատճառով: Սա Թուրքիայի պատմության համար ամոթալի է, ինչպես նաև քուրդ ժողովրդի: Ես մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ, չնայած ես անձնապես մասնակցություն չեմ ունեցել բռնություններին: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1571]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր