211652_close_icon
views-count797 դիտում article-date 15:07 15-10-2014

Համոզված եմ, որ Պորտուգալիայի հավաքականը կնվաճի Եվրո 2016-ի ուղեգիր. Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Եվրո 2016-ի ընտրական փուլում Դանիայի հավաքականի հետ կայացած խաղում հաղթանակ պարգևեց իր թիմին, համոզված է, որ իր թիմը ընտրական փուլի վերջնական արդյունքներով Եվրոպայի առաջնության ուղեգիր կնվաճի: Ներկա պահին Պորտուգալիայի հավաքականը I խմբի մրցաշարային աղյուսակում գտնվում է 3-րդ տեղում: «Համոզված եմ, որ Պորտուգալիայի հավաքականը իր խմբում առաջին տեղը կզբաղեցնի, քանի որ մենք լավագույնն ենք: Խաղադաշտում կցուցադրենք որակյալ խաղ: Անկասկած մենք հանդես ենք գալու Եվրո 2016-ի եզրափակիչ փուլում»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր